Դահլիճում տիրեց միստիկ, ծանր լռություն։ Ամբաստանյալի ձայնի արձագանքը դեռ թրթռում էր օդում՝ թունավորելով ներկաների հոգիները։ Նա սպասում էր պայթյունի, սպասում էր անեծքների ու հիստերիայի, որոնցից կրկին կսնվեր իր լպիրշությունը։ Բայց դահլիճը լռեց այնպես, ինչպես լռում են գերեզմանոցում։ Մահից ավելի հզոր էր արհամարհանքի լռությունը։...